Ուկրաինայի կառավարության որոշումը՝ կապված ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը ժամանակավորապես դադարեցնելու հետ, լիովին հասկանալի է, եթե դիտարկել Կիեւի արտաքաին քաղաքական կապերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտարարել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին՝ պարզաբանելով, որ ուկրաինական տնտեսությունը երեսուն տոկոսով կախված է ռուսաստանյան գործընկերների հետ առեւտրից:
«Կասկածներ չկան, որ արտահանումը դեպի ԵՄ երկրներ, ոչ մի կերպ չէր կարողանա փոխարինել դեռեւս խորհրդային տարիներին կառուցված կապերը: Ուկրաինական ղեկավարությունը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ամենը»,-ընդգծել է նա:
Ի պատասխան Եվրամիության «փափուկ ուժի» ոչ արդյունավետության մասին հարցի, նա ընդգծել է, որ ԵՄ-ն վաղուց դա չունի: «Նախկինում դա կապված էր եվրոպակա սոցիալական մոդելի գրավչության հետ; Սակայն դա արդեն չկա 90-ականների վերջից սկսած»,-նշել է Պեսկորսկին: Նա կարծիք է հայտնել, որ շուտով Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ կսկսեն մտածել եվրասիական այլընտրանքի մասին: Նա նշել է, որ այդ առումով Հայաստանն առաջինն այդ համարձակ քայլին դիմեց՝ ցույց տալով, որ կա այլընտրանքային ինտեգրացիոն տարբերակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշում էր կայացրել դադարեցնել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը նախապատրաստող աշխատանքները՝ դա պատճառաբանելով Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:




























