Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ինժեներական ծառայության մասնակիցները ավարտել են Կահմուդ ու Ալագյազ գիտա-մարզչական համալիրների համատարած մաքրումը պայթյունավտանգ առարկաներից:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրությունների համաձայն՝ աշխատանքներն իրականացվել են ռազմաբազայի ինժեներական ծառայության հրամանատար, մայոր Սերգեյ Չուբկոյի ղեկավարոթյամբ:
Ինժեներական հետախուզության ընթացքում աշխատել է մոտ հարյուր հատուկ-սակրավորական ստորաբաժանում եւ ավելի քան տաս միավոր հատուկ ու ռազմական տեխնիկա:
Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է ավելի քան երեք հազար պայթյունավտանգ առարկա:




























