Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ դարձել է «ադրբեջանցի լրագրողների ընկերը»: Այս ոլորտում Ալիեւ-կրտսերի վարկանիշը նախանձելի կայունութամբ «աճում» է:

Ինչպես contact.az-ն է հաղորդում, նախօրեին ժամանակին անկախ Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեն՝ RUH-ը, Իլհամ Ալիեւին շնորհել է «մամուլի ընկեր» մրցանակը: Մրցանակը շնորհվել է 93 լրատվամիջոցների հարցման հիման վրա: Նրանց 89 տոկոսը նախագահին իրենց ընկերն են համարում:

Նա երկրորդ անգամ է արժանացել այս մրցանակին: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2010-ին: