Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 24-ին, Շարուրի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 52-ամյա Վահան Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 29-ից  ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 1-ին մասի մեղադրանքով: