Կիեւի Եվրոպական հրապարակում մարդիկ հավաքվում են մասնակցելու հանուն եվրաինտեգրացման անժամկետ հանրահավաքին:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, Եվրոպական հրապարակում արդեն հավաքվել է մոտ 1000 մարդ ու դեռ շարունակում են գալ: Ցուցարարների թվում կան երիտասարդներ, ինչպես նաեւ միջին ու հասուն տարիքի մարդիկ: Սպասվում է, որ շուտով ակցիայի մասնակիցների առաջ հանդես կգան ընդդիմության առաջնորդները:
Մինչ այդ, Կիեւի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հանրահավաքի մասնակիցների կողմից կոմունալ ծառայության աշխատակիցներին Մայդանում վրանների ապամոնտաժման աշխատանքների ընթացքում խոչընդոտելու փաստով:
Քաղաքի կենտրոնում փոքր ճարտարապետական կառուցների (վրաններ) տեղադրումն արգելող Կիեւ քաղաքի շրջանային վարչական դատարանի որոշման իրագործման ժամանակ հանրահավաքի մասնակիցների կողմից ֆիզիկական ուժի կիրառման գործի առթիվ հետաքննություն է ընթանում:




























