Ռուբեն Վարդանյանը կիսվել է հիշողություններով «Կոմերսանտ» թերթի թղթակցի հետ:

-Ես երազում է սովորել ՄՊՀ-ում, սակայն ծնողներս չէին թողնում Մոսկվա մեկնել: Միայն մորս ընկերուհուն հաջողվեց համոզել նրանց, այն էլ ընդունելության քննությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ: Ես ընդունվեցի ՄՊՀ, ու առաջին կուրսից, ինչպես եւ մյուս տղաներին, բանակ զորակոչեցին: Ես հայտնվեցի Ադրբեջանում: Այն ժամանակ դեռ հակամարտություն չկար, սակայն Հայաստանի հետ հարաբերություններն արդեն լարված էին: Մի անգամ ինձ մոտեցավ հայ ենթասպա ու ասաց. «Ուզո՞ւմ ես ծառայության մեկնել Հայաստան»: Պատասխանեցի. «Ուզում եմ»: Նա. «300 ռուբլի ու կգնաս»: Ես» « Նույնիսկ դրան մոտ գումար էլ չկա»: Նա ասում է. « Լավ, 50»: «Միայն 27 ունեմ»,- պատասխանում եմ ես: «Սա արդեն հանդգնություն է,-ասաց նա ու գնաց: Ու հանկարծ տղաները, ում հետ գնացքում էի, քչփչացին ու ասացին. «Գիտես, մենք ծխախոտի համար մեկ կամ երեք ռուբլի էինք մեզ մոտ պահել…Մի խոսքով, վերցրու, գնա Հայաստան»: Ողջ կյանքում հիշելու եմ այդ 23 ռուբլին: Շատերն էին օգնում ինձ անշահախնդիր, ուստի, երբ ասում են, որ չար մարդիկ ավելի շատ են, ես պատասխանում եմ, որ այդպես չէ: