Երեւանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում:

Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության եւ պետության կարիքների համար» ձեւակերպմամբ: Ըստ այդմ. «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:

Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երեւանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին եւ խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»: Նախագծից պարզ է դառնում նաեւ, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ,  խաղահրապարակներ եւ, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:

Նշենք, որ կառուցապատման եւ դրա արդյունքում նոր գերակա շահ հռչակելու վերաբերյալ այս նոր նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետը: Իսկ նախատեսվող պայմանագիրը Ս.Մայրապետյանի հետ ստորագրելու է անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Օտարման գործընթացը նախատեսվում է սկսել արդեն 2014թ-ի հունվարից: