Երեւանում ուղեւորափոխադրումները թանկացել են, պնդում են տրանսպորտային ընկերությունները: Ավելի թանկ է դարձել նոր ավտոբուսների ու միկրոավտոբուսների ձեռքբերումը, ինչպես նաեւ պահեստամասերն ու վառելիքը: Հենց վառելիքի մասին ավելի մանրամասն կխոսենք, քանի որ ուղեւորափոխադրումների ինքնարժեքը մեծապես դրանով է պայմանավորված:
Երեւանի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն՝ գազով ավտոբուսի ծախսերը մոտ 1000 դոլարով(416 հազար դրամ) ավելի քիչ են, քան դիզվառելիքով: Սակայնքաղաքապետարանը կոչ չի անում ձեռք բերել նման ավտոբուսներ, իրենք տրանսպորտային ընկերություններն էլ են հրաժարվում դրանցից: Սակայն հայտարարում են, թեեւ ոչ առանց հիմքերի, որ 100 դրամ սակագինը ծանր հետեւանքներ է ունենում(գազի գործոնի մասին բազմիցս ու հիմնավորապես ծոսել է «Իրազեկ ու պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը): Գազով է աշխատում քաղաքային երթուղիներից միայն մեկը: Լիցքավորման վրա ծախսվում է երկու-երեք անգամ ավելի քիչ: Սակայն մյուսների համար օրինակ դեռ չի դառնում: Ո՞րն է տրամաբանությունը:
Համեմատության համար նշենք, որ մեկ «Բոգդան» ավտոբուսի արժեքն է 44 000 դոլար(գործարանից առաքման արժեքը չհաշված), իսկ Hyundai –ին՝ 35 000 դոլար(երկուսն էլ դիզվառելիքով են աշխատում): «ՊԱԶ-3203»-ը, որն աշխատում է բենիզինով ու գազով, նույնպես 35 000 դոլար արժեք ունի: Գազի բալնի տեղադրումը արժենում է 3 000 դոլար(տեղական տրանսպորտային ընկերությունները պնդում են, որ նվազագույնը 3600 դոլար): Նույնիսկ եթե 4000 դոլար:
Այսպես թե այնպես, ամենը լուծում է վառելիքը: 100 կմ-ի վրա «ՊԱԶ»-ի ծախսը կազմում է 17,4 դոլար, Hyundai-ի դեպքում՝ 23,3 դոլար, իսկ «Բոգդանի» դեպքում 28 դոլար(գազի ու դիզվառելիքի գները համապատասխան են այժմյան երեւանյան գներին: Ծախսը նույնպես հաշվարկվում է փաստացի ըստ մայրաքաղաքի երթուղայինների՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները, այդ թվում նաեւ ռելիեֆը):
Տարվա ընթացքում տարբերությունը շատ ավելի ընդգծված է: Hyundai-ի համեմատ ՊԱԶ-ը տարեկան խնայում է 5.4 հազար դոլար, իսկ «Բոգդանի» համեմատ՝ 9.7 հազ. Դոլար: Այսինքն մի քանի տարվա վառելիքի խնայողությամբ կարելի է ձեռք բերել մեկ ավտոբուս: Ավտոբուսի պարկի խնայողություններն ավելի ազդեցիկ են: Եթե հաշվենք , որ երթուղայինից օգտվում է , օրինակ , 500 մարդ (թեեւ 2003 եւ 2007 թթ. Կառավարությունը նման պահանջներ չէր առաջադրել ), թեթեւ ավտոբուսներն ավելի անհրաժեշտ են , եւ, գծի շահագործումը դառնում է ավելի թանկ («Բոգդանը» եւ ՊԱԶ-ը եւ տեղափոխում են 43 ուղեւոր, Hyundai –ին՝ 32 ուղեւոր): Ժամանակի ընթացքում ուղեւորափոխարդրումը թանկանում է:
Եթե ենթադրենք, որ միջինը օրական ավտոբուսը 300 ուղեւոր է փոխադրում, ապա «ՊԱԶ»-ի երթուղին 23 դրամով էժանանում է «Բոգդանի» համեմատ ու 63 դրամով Hyundai County-ի համեմատ:
Հավելենք, որ «ՊԱԶ»-ն օրինակ վերցրեցինք որպես գազով ու բենզինով աշխատող առավել տարածված ավտոբուս: Կարելի է դիտարկել նաեւ այլ մակնիշ, միայն թե գազով(իսկ ահա Մաքսային միություն մուտք գործելուց հետո գազը կարող է էժանանալ): Սակայն վառելիքը միակ գործոնը չէ, թեեւ հիմնականն է: Կարեւոր են պահեստամասերի արժեքն ու առաքումը, վերանորոգման արժեքն ու ժամանակը: Մենք սա առավել մանրամասն կդիտարկենք ապագայում:
Արամ Գարեգինյան




























