Հայաստանի կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» եւ «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաեւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն:

 ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ ղեկավարները:

Կենտրոնական բանկի նախագահի թիվ 1/999Ա եւ թիվ 1/1048Ա որոշումներով գրանցվել են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ ղեկավարները:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Ստեփան Գիշյանը, Կրիստիան Պիեր Նոյել Ռոմեիեն եւ Օլիվիե Անդրե Մարի Դեսնոսը: Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցվել է Ֆիլիպ Կլոդ Ռուսոն:

 «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ խորհրդի անդամի պաշտոններում գրանցվել են Էռնստ Լյուդվիգ Դրայսսը, Անդրեաս Վիմմեռը, Մարտին Գրացը: Ընկերության վարչության նախագահի պաշտոնում գրանցվել է Արման Վարդանյանը:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետեւյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝

• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX),

• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON),

• ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL):

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետեւյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝

• Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX),

• Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON),

• Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):

 Կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը, իսկ այսօրվանից ընտրությունը կարող են կատարել նաեւ հաշվի օպերատորների միջոցով:

Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում`

• «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ,

• «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ,

• «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, 

• «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ,

• «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Հարկ է նշել, որ հաշվի օպերատորները եւ նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որեւէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում եւ դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որեւէ կառավարչի պահպանողական ֆոնդը:

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի եւ հաշվի օպերատորների վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին: