ԲՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել 2014 թ. պետական բյուջեի նախագծին: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձեւը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաեւ դեմ քվեարկելով նախագծին:
Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձեւով:





























