Եվրամիությունը չի քննարկում Ուկրաինայի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, այլ ցանկանում է հետագայում շփման մեջ գտնվել այդ երկրի իշխանությունների հետ՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, բրիֆինգում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Հիշեցմանը, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Վաշինգթոնը քննարկում է պատժամիջոցների հարցը, Կոսյաչիչը հայտարարել է. «Մենք տեսել են տեղեկատվությունը լրատվամիջոցներում: Մենք առաջարկում ենք շարունակել մեր քաղաքականությունը, ինչպես Էշթոնը երեկ հստակ ասաց. մենք պետք է շփման մեջ լինենք Ուկրաինայի հետ՝ քաղաքական ճգնաժամի լուծման որոնումներում օգնելու համար»:





























