Ռուսական Արզամաս քաղաքի հրապարակում, որտեղ ինն օր առաջ սպանվել էր Ալեքսանդր Սլակաեւը, մոտ 150 մարդ է հավաքվել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Նիժոգորոդսկի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը։
Շահնազարյանի խոսքով՝ հավաքվածները հանգիստ են, առայժմ հայկական օբյեկտներն ավերելու կոչեր չեն եղել, ինչպես որ դեկտեմբերի 9-ին էր։ Արզամասի հայերը գերադասում են դուրս չգալ։
Նա նաեւ հայտնել է, որ Արզամասի քաղաքային դատարանը սպանության եւ մահափորձ կատարելու մեջ կասկածվող, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Կասկածյալին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի նախաքննության ժամկետի համար սահմանված խափանման միջոցը: Նա կտեղափոխվի Նիժնի Նովգորոդի քննչական №1 մեկուսարան:
Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայերը վախենում են սքինհեդների ու նեոնացիստների հաշվեհարդարից
Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը
Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան
Ավելի վաղ Ազամասում սպանության գործով երեք կալանավորվածներին մեղադրանք էին ներկայացրել: Նրանցից մեկը չի ընդունել մեղադրանքները, սակայն փաստաբանի մասնակցությամբ հարցաքննության ժամանակ քննիչներին հայտնել է որ, որ մասնակցել է տուժածներին ծեծելու գործընթացին:





























