Երեւանի ամենաեկամտաբեր երթուղիներից մեկում 20 ավտոբուսներից 8-ն են գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել «Լյուդվիգ եւ որդի» ԲԲԸ տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը:

«Չեմ ցանկանում բողոքել բախտից: Պարզապես ցանկանում եմ, որպեսզի ակտիվիստները, որոնք մեղադրում են մեզ գերշահույթ ստանալու մեջ, տեսնեն, որ սխալվում են: Եթե ավտոբուսներն ինձ եկամուտ են բերում, ինչո՞ւ թողնեմ դրանք պարկում: Ես դրանց համար վարորդներ չունեմ, ներկայիս աշխատավարձով ոչ ոք չի ցանկանում աշխատել: Իսկ նրանց ավելին վճարելու համար ես միջոցներ չունեմ»,-հայտարարել է Պողոսյանը:

«Իշխանությունները մի կողմից, բանկերը՝ մյուս: Նրանց համար միեւնույն է, որ ավտոբուսները չեն աշխատում: Նրանք, ովքեր կարծում են, որ ես գերշահույթ եմ ստանում, թող վերցնեն այդ նոր բերած ավտոբուսներն ու գերշահույթ ստանան: Միայն թե թող հետո ինձ չհարցնեն, թե որտեղ է այդ գերշահույթը»,-ընդգծել է Պողոսյանը: