Դեկտեմբերի 20-ին, ժամը 04.45-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել եւ նույն օրը, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Տարոնի բաժին է ներկայացվել 31-ամյա Գագիկ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով: Նա ներկայումս գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում: