Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, դեկտեմբերի 20-ին, Ռոստովյան եւ Բելինսկիի փողոցների խաչմերուկից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 37-ամյա Մհեր Խ.-ին եւ 33-ամյա Գուրգեն Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք ժամը 15.30-ի սահմաններում թիվ 58 երթուղու ավտոբուսում մի ուղեւորուհու պայուսակից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 76.000 դրամ: Տուժողը նկատելով դրամապանակի բացակայությունը` նշված փողոցների խաչմերուկից հետապնդել է նշված անձանց: Տարածքում ծառայություն կատարող ոստիկանները օգնության են հասել կնոջը:
Գողոնն առգրավված է:
Մհեր Խ.-ն եւ Գուրգեն Պ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:





























