Շնող գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հայտարարություն էր տվել, որ անհայտ պայմաններում կորել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Սեւակ Ղ.-ին: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 19-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` հյուրասենյակի սեղանից գողացել է նշված բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























