Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 20-ի երեկոյան բերման են ենթարկել 34-ամյա Լիլիթ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել են դրամապանակ` կանխիկ գումարով եւ տարբեր քարտերով:

Լիլիթը խոստովանական ցուցմունք է տվել, որ ապրանք գնելու պատրվակով այցելել է «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկն ու օգտվելով աշխատողի անուշադրությունից` գողացել է դրամապանակը:

Կատարվում է նախաքննություն: