Ոստիկանության Արմավիրի բաժնում, դեկտեմբերի 20-ին, ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























