Մեծ Բրիտանիայի կառավարական կապերի կենտրոնը հետեւել է Եվրահանձնաժողովի անդամ Խոակին Ալմունիայի, մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, ֆրանսիական ընկերությունների, ինչպես նաեւ Գերմանիայի մի քանի նախարարությունների գործունեությանը: Այս մասին հաղորդում են The Daily Mirror եւ Der Spiegel պարբերականները՝ հիմք ընդունելով Էդվարդ Սնոուդենի տեղեկություններն ու նյութերը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները, մասնավորապես, հետեւել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ֆրանսիական նավթագազային Total ընկերության, Thales Group միջազգային արդյունաբերական խմբի, «Խաղաղության դոկտոր» մարդասիրական կազմակերպության եւ մի շարք այլ կազմակերպությունների, նաեւ ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների դիվանագետների: հետեւել են նաեւ իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Էհուդ Բարաքի էլեկտրոնային հաղորդագրություններին: 

Դա տեղի է ունեցել 2008-2011 թվականներին: Այդ ընթացքում Ալմունիան եղել է Եվրահանձնաժողովում տնտեսության եւ դրամական քաղաքականության հարցերով անդամ:

Այս տեղեկության արձագանքել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը: Նա հայտարարել է, որ հատուկ ծառայությունների նման գործունեությունն անընդունելի է: Նա հավելել է, որ ԵՄ-ն կքննարկի այդ հարցը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ: