Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երկօրյա այցով ժամանել է Իրան: հաղորդվում է, որ վերջին 10 տարում սա Իտալիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Իրան:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ  Ջավադ Զարիֆի եւ նախագահ Հասան Ռոհանիի հետ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Վերլուծաբանների խոսքով՝ Բոնինոյի այցը վկայում է երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին՝ Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների ֆոնին:

Հռոմում Իրանի դեսպան Ջահանբախշ Մոզաֆարիի խոսքով՝ Իտալիայի ԱԳ նախարարի այցը պետք է նոր էջ բացի երկկողմ կապերի համար: Այս այցից մեկ շաբաթ հետո նախատեսվում է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի այցը Իրան: