Իրանը դեկտեմբերի 20-ին, Պարսից ծոցում իր ռազմաօդային ուժերի եռօրյա ռազմական վարժանքներ է սկսել, որի շրջանակներում իր մի շարք ռազմաարդյունաբերական արտադրանքների փորձարկումներ է իրականացրել:
Մասնավորապես, հաջողությամբ փորձարկվել է «Սաիգա» կործանիչը, որն ունի կատարելագործված մարտական, ռադարային եւ էլեկտրոնային համակարգ: Հաջողությամբ փորձարկվել են նաեւ տեղական արտադրության նոր ռումբեր եւ հրթիռներ, որոնք ունակ են օդից խոցել ցամաքային թիրախները:
Վարժանքներին մասնակցել են տասնյակ«F-14», «F-5», «Soho-24», «Soho-25» и «Միրաժ» կործանիչներ, ծանր, հետախուզական օդանավեր, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Ուսումնական վարժանքների շրջանակում օդանավերը երկար թռիչքներ են իրականացրել առանց վերալիցքավորման, խոցել են թիրախները ցամաքում, օդում եւ ջրում:





























