Իջեւանում գտնվող «Դրուժբա» ռեստորանում, դեկտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություններով` մի խումբ հաճախորդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Երբ նրանից մեկը մյուսին հարվածելով` մարմնական վնասվածք է պատճառել, այդ ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ, ապա դիմել են փախուստի: Նրանցից մեկը դիմել է բուժօգնության:
Ռեստորանում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություններ փորձեցինք ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով տեղի ունեցածը` նշել են, որ հրազենային վնասվածքներ չեն եղել, օդ են կրակել: Կա վնասվածք ստացած անձ, բայց վնասվածքները ծեծկռտուքի հետեւանք են:
Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ վիճաբանության մասնակիցների մի մասի ինքնությունը պարզվել է, մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել:
Կատարվում է քննություն:




























