Միխայիլ Խոդորկովսկին մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ եւ պայքարել իշխանության համար: «Քաղաքականության հարցը որպես պայքար հանուն իշխանության, իմ առջեւ դրված չէ»,- լրագրողների նեղ շրջանակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին Բեռլինում:
Նրա խոսքով՝ նա կենտրոնացած է հասարակական գործունեության վրա եւ պայքարելու է քաղբանտարկյալների ազատ արձակման համար՝ ոչ միայն «ՅՈՒԿՕՍ»-ի գործի հետ կապված: Twitter-ում «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հեռարձակում է զրույցը:
Խոդորկովսկին հայտարարել է, որ նա այս պահին չի պատկերացնում իր ֆինանսական դրությունը: Սակայն նա ընդգծել է, որ ամեն դեպքում չէր ցանկանա, որպեսզի իրեն համարեն ռուսական ընդդիմության պոտենցիալ հովանավոր, քանի որ «դա վտանգավոր կլինի ընդդիմության համար»:
Ռուսաստան առայժմ չվերադառնալու պատճառների թվում Խոդորկովսկին նշել է իրենից եւ Պլատոն Լեբեդեւից 17 մլրդ ռուբլի առգրավելու հայցը:
«Դոժդ»-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Իգոր Սեչինի առաջարկը Խոդորկովսկուն աշխատանքի վերցնել «Ռոսնեֆտում», «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարը կատակով նրան առաջարկել է աշխատել իր տեղում (գաղութում): «Ընդ որում ես չեմ կամենում, որ նրա համար դա այնքան շարունակվի, որքան ինձ համար: Նույնիսկ վեց ամիսը բավական կլինի, որ նա հասկանա, թե ինչի է մարդն առհասարակ ընդունակ նման աշխատանքից հետո: Բայց դա կլինի ոչ ավելին, քան փոխադարձ կատակ», - ասել է Խոդորկովսկին: Նա Սեչինին անվանել է «ՅՈՒԿՕՍ»-ի գործի հիմնական պատվիրատու:
Ավելի վաղ The New Times-ը հրապարակել է Խոդորկովսկու հարցազրույցը, որտես նա անվանել էր Ռուսաստան վերադառնալու իր հիմնական պայմանը: «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարի խոսքով, ում մայրը բուժվում է Գերմանիայում, նա կկարողանակ վերադառնալ միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ հետագայում արտասահման մեկնելու հնարավորություն կունենա:





























