Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 22-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացել, որ Հ-21 միջպետական ավտոճանապարհի Քարաբերդ-Լանջիկ 1-ին կմ-ում
«Կոկա-Կոլա» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 775SU43 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ.) մերկասառույցի հետեւանքով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտի մեջ:
Ահազանգը փոխանցվել է մարզային ՃԿԿ:
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:





























