«Ազատություն» միավորման առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը Կիեւի անկախության մայդանում տեղադրված բեմից հայտարարել է «Մայդանի Ազգային միավորում» հասարակական կազմակերպության ստեղծման մասին:

«Նրանց, ովքեր այստեղ՝ Կիեւում են. պայքարում ենք Կիեւում, կանգնում են Մայդանում: Այնուհետեւ պարտիզանական հնարքներով մենք կարգելափակենք վարչական շինությունները, չենք թողնում հանգիստ ապրել այն սրիկաներին, ովքեր իշխանության մոտ են: Յուրաքանչյուրը, ով տուն կվերադառնա. ի՞նչ է անելու: Ստեղծելու  է «Մայդան» ազգային միավորման բջիջներ: Դա է մեր խնդիրը»,- ընդգծել է Ազատության առաջնորդը, հաղորդում է Корреспондент. Net-ը:

Ազատություն ՀՄ մամուլի ծառայություն հաղորդել են, որ ժողովրդական վեչեին հավաքվել է մոտ 100 հազար մարդ: Ոստիկանությունը դեռ տվյալներ չի հաղորդում ակցիայի մասնակիցների թվի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ուկրաինացիներին կոչ է արել Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը դիմավորել Անկախության մայդանում: «Մենք ոչ մի դեպքում չենք հեռանա: Ես հրավիրում եմ ձեզ: Մենք կկանգնենք, մենք կտոնենք Նոր տարին այստեղ՝ Մայդանում, այո՞: Մենք Սուրբ Ծնունդը կտոնենք մեր ընտանիքների հետ, այո՞: Մենք կանգնելու ենք», - ասել  է Կլիչկոն՝ կիրակի Կիեւում կենտրոնում ժողովրդական վեչեի ժամանակ ելույթի ընթացքում:

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակցության հանրահավաքի մասնակիցները դադարեցրել են իրենց ակցիան: Նրանք հեռացնում են Կիեի Մարիինյան այգում իրենց կազմակերպած վրանային քաղաքը, որպեսզի դիմավորեն ամանորյա տոները ընտանիքի հետ միասին: Նրանք կոչ են արել Անկախության մայդանի ցուցարարներին նույն կերպ վարվել: