ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին, ում ներում են շնորհել, կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիսա Տիմոշենկոյին: Ինչպես Բեռլինից հաղորդել է «Lenta.ru»-ի թղթակիցը, դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ Խոդորկովսկին հույս է հատյտնել, որ ուկրաինացի առաջնորդն «այդ հարցում օրինակ կվերցնի» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից:
Ընդ որում ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները համարում է պրագմատիկ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Պետք է նշեմ, որ իրավիճակը երբեք չի անդրադարձել իմ ընտանիքի վրա: Իմ ընտանիքի հանդեպ վերաբերմունքը մշտապես չեզոք է եղել: Հենց այս հանգամանքը թույլ տվեց դիմադրությունն չափից ավել հուզականորեն չընդունել: Ես Պուտինի հետ փոխհարաբերությունների խնդիրը դրել եմ պրագմատիկ ոլորտում, ինչը վրեժ կամ ատելություն չի ենթադրում»,- ասել է Խոդորկովսկին:





























