Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին բացասական պատասխան է տվել իր հարսնացու Ֆրանչեսկա Պասկալեին ամանորին նվիրել «Harley-Davidson» մոտոցիկլետ:
«Բեռլուսկոնիի սիրելի կինը(Ֆ.Պասկալե), ամենայն հավանականությամբ պետք է հաղթահարի իրեն «Harley-Davidson» մոտոցիկլետ նվիրելու խնդրանքի մերժումը, որի մասին երկար տարիներ երազում է»,- Corriere della Sera թերթին մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Ընդ որում թերթը նշում է, որ նախկին վարչապետի բացասական պատասխանը պայմանավորված է նրանով, որ նա «նման նվերը բավական վտանգավոր» է համարում:





























