Թուրքիայի մի շարք բնապահպանական կազմակերպությունների կողմից Ստամբուլում կազմակերպված ցույցի ժամանակ ոստիկանությունը բռնություններ է կիրառել ցուցարարների նկատմամբ:

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝  Ստամբուլի Քադըքյոյի շրջանում տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լարվածություն է առաջացել, որի հետեւանքով ոստիկանները սկսել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ:

Իրենց հերթին ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները հնչեցրել են հակակառավարական կարգախոսներ, մասնավորապես վերջին օրերին հայտնի դարձած սկանդալային կաշառակերության հետ կապված պահանջել են իշխանություններից հրաժարական տալ: 

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: