Երեւանում, դեկտեմբերի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ավտովթարի մասնակից է դարձել դերասանուհի Անի Երանյանը, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Բախվել են 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդները հայտնել են, որ առողջական գանգատներ չունեն, սակայն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Անի Երանյանը դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը: 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am