Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի դիմաց, դեկտեմբերի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Հունդաի»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: