Հիվանդանոցից, դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ Կամարիս գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 49-ամյա Գարուշ Մ.-ն, նրա կինը` 39-ամյա Սուսաննա Մ.-ն եւ բարեկամուհին` 35-ամյա Արշալույս Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են թոնրատանը` հաց թխելու ընթացքում փայտի եւ աթարի ծխից:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: