Խարկով-Երեւան միկրոավտոբուսային երթուղով «Բագրատաշենի» սահմանային անցակետով ՀՀ ժամանելուց հետո, դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 28-ամյա Պարգեւ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 9-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: