Բավրա սահմանային անցակետից, դեկտեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Կ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:




























