46-ամյա Գայանե Հ.-ն դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել եւ հաղորդում տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում, թիվ 44 երթուղային միկրոավտոբուսից իջնելիս, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, 1.000 ռուբլի եւ 260 դոլար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, Շիրակի փողոցի թիվ 45/17 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:

Պարզվել է, որ Գայանե Հ.-ի դրամապանակը գողացել է նա:

Կատարվում է նախաքննություն: