Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Քարաշամբ գյուղի բնակիչներ` 2005 թ. ծնված Ասատուր, 2006 թ. ծնված Միլենա եւ 2009 թ. ծնված Կարեն Մ.-երը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ գազի կաթսայի օդանցքի խցանման պատճառով շմոլ գազը լցվել է տուն, ինչի արդյունքում երեխաները թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























