Դեկտեմբերի 22-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1972 թ. ծնված Մասիս, 1979 թ. ծնված Հեղինե, 2002 թ. ծնված Անգելինա, 2004 թ. ծնված Աննա եւ 2009 թ. ծնված Էրիկ Խ.-երը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են Էլեկտրական հոսանք արտադրող ագրեգատից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:





























