Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 23-ին, ժամը 21.39-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանյան խճուղու տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել՝ 22.07-ին: 

Այրվել է  տան առաստաղը (մոտ 5 քմ):