Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 43-ամյա Մելանյա Գ.-ն եւ հայտնել, որ իրեն աշխատանքի տեղավորելու համար Չարենցի փողոցում ոմն Արամի տվել է 48.000 դրամ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1973 թ. ծնված Արամ Ա.-ն է, որը Այգեստանի 9-րդ փողոցում գտնվող մի ընկերության կադրերի բաժնում աշխատանքի տեղավորելու պատրվակով Մելանյա Գ.-ից խաբեությամբ վերցրել է 48.000 դրամ:

Ժամը 17.30-ին Արամ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: