Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1962 թ. ծնված Ջոնիկ Ն.-ն, 1968 թ. ծնված Գայանե Փ.-ն, 1991 թ. ծնված Նաիրա Ն.-ն եւ 1994 թ. ծնված Լուսինե Ն.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանում:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



























