Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի դիմաց, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություներից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.36-ին, մարվել՝ 17.51-ին:
Ամբողջությամբ այրվել է Ա. Մ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 35 DL 058 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























