Հայաստանի ԱԻՆ-ում այսօր դեկտեմբերի 24-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.21-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Միկոյան փողոցի թիվ 172/1 հասցեի բնակիչ՝ 22-ամյա Գոռու Պրակալի Վառդակումարը, ում առողջական վիճակը բժիկները գնահատել են բավարար:
Նույն օրը, ժամը 17.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ 16.43-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Նորքի այգիների փողոցի թիվ 302 տան բնակիչներ 24-ամյա Գ. Շ.-ն եւ 1 տարեկան ծնված Ն. Հ.-ն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նույն օրը, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ 14.20-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Այգեստան 11-րդ փողոցի թիվ 199 տան բնակիչ 16-ամյա Ս. Բ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:



























