Չինական China National Nuclear Corporation (CNNC) ընկերությունը ծրագրում է 6,5 մլրդ դոլար ներդնել Պակիստանի Քարաչի քաղաքում միջուկային երկու ռեակտորների շինարարության համար, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդում են, որ յուրաքանչյուր ռեակտորի հզորությունը կկազմի 1100 մեգավատտ էլեկտրաէներգիա: Ընդհանուր առմամբ 9,59 մլրդ դոլար արժողությամբ ռեակտորների շինարարության մեկնարկի մասին հայտնի է դարձել այս տարվա նոյեմբերի կեսին:
Նշենք, որ Պեկինի աջակցությունը Իսլամաբադին վերջինիս ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների շրջանում: Իր հերթին, ՉԺՀ արտգործնախարար Խուա Չունյին հայտարարել է, որ Չինաստանի եւ Պակիստանի համագործակցությունը կրում է բացառապես խաղաղ բնույթ:





























