Դիլիջանում այսօր` դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու տուժող կա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Դիլիջանի բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ իրենց մոտ է տեղափոխվել տուժողներից մեկը՝ ում ինքնությունը դեռ հայտնի չէ, բայց կլինի մոտ 40 տարեկան:
Այս պահին նրան վիրահատում են եւ դեռ չեն կարող ասել կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ: Ավելին` նրան փրկելու համար Երեւանից էլ են մասնագետներ հրավիրվել:





























