Հայտնի է դարձել, որ Դիլիջանում այսօր` դեկտեմբերի 24-ին, կրակոցներից վիրավորվածներից մեկը «տեղական հեղինակություն» Նավոն է, հաղորդում է Aravot.am-ը:
Կայքի՝ ոստիկանության մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը:
Ներկայումս Դիլիջանի բժշկական կենտրոնում ընթանում է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանի (Նավո) վիրահատությունը: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում կա երկու տուժող կա:
Դիլիջանի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնել էին, որ իրենց մոտ է տեղափոխվել տուժողներից մեկը, ում այդ պահին վիրահատում էին եւ դեռ չեն կարող ասել կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ: Ավելին` նրան փրկելու համար Երեւանից էլ են մասնագետներ հրավիրվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























