Արտաշատի Իսակով փողոցում, դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը աղջնակին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























