Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2013-ի հունվար-նոյեմբերին ավելացել է 6.1 տոկոսով` կազմելով 857.4 մլրդ դրամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Մասնավորապես, անասունի գլխաքանակը 2010-ի համեմատ ավելացել է 10.3 տոկոսով: Իսկ 2012-ի համեմատ` անասնաբուծության աճը կկազմի 8 տոկոս:

Վերամշակող գործարանները մթերել են 56.8 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, այդ թվում` 13 հազար տոննա ծիրան, ինչը 47.5 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ: Խաղողի մթերումը կազմել է 167.7 հազար տոննա, կամ 2012-ի համեմատ 6.8 տոկոսով ավել: Գյուղատնտեսական մշակաբույսերի արտահանումը կազմել է 63 հազար տոննա: