Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների պայմանավորվածությունները: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների պայմանավորվածությունները եւ հարգեն հրադադարի ռեժիմը: Բռնությունն այլեւս անթույլատրելի է»,- գրել է համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը կատարել էին դեկտեմբերի 15-19-ին: Միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ, այցելել Լեռնային Ղարաբաղ: