Թուրքիայում «մեծ կաշառք» գործողություններից օրեր անց՝ դեկտեմբերի 25-ին, ՆԳ, Էկոնոմիկայի եւ Բնապահպանության նախարարների հրաժարականներից հետո իշխող կուսակցությունից անակնկալ անուն է հրաժարական տվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել է, թե հրաժարվում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամությունից։

Իդրիս Նաիմ Շահինը հրաժարականի մասին դիմումը կուսակցության գրասենյակ է ուղարկել երեկոյան ժամերին։

Նշենք, որ Իդրիս Նաիմ Շահինը ՆԳ նախարար եղած ժամանակ աչքի է ընկել հայերի հանդեպ թշնամական հայտարարություններով։  Նա մասնակցել էր Ստամբուլում ադրբեջանցիների կողմից կազմակերպված Խոջալուի իրադարձությունների հիաշատակման միջոցառմանը եւ հայտարարել.  «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։  Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։