Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 25-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 4 հասցեի մոտից, շորթում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Կարեն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ մի քաղաքացու` դեկտեմբերի 23-ին պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ մոռացած պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, էլեկտրոնային կրիչ, հիմնարկության կնիք եւ այլ իրեր, վերադարձնելու համար պահանջել է 15.000-20.000 դրամ` չվճարելու դեպքում սպառնալով այրել պայուսակը ողջ պարունակությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























