Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 76-ամյա Ալբերտ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. հունվարի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.35-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել եւ «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել 1986 թ. ծնված Արտյոմ Ն.-ն, որը 2010 թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռոման Կ.-ն, որը 2013 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանութմից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը 2009 թ. նոյեմբերի 6-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Վոլգոգրադ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության Գուգարքի եւ Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող Թեժ-Լեռ կոչվող տարածքից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անուշավան Մ.-ն, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Վոլգոգրադ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով: